Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
                        ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 4-ից 6-ը Փարիզում կմասնակցի Թվային համալսարանների զարգացմանը նվիրված  ֆրանկոֆոն բարձրագույն կրթության նախարարների առաջին հանդիպմանը:  
Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը և "Ճարտարապետության և շինարարության Հայաստանի պետական համալսարան" հիմնադրամի ռեկտոր Գագիկ Գալստյանը: 
Այցի ընթացքում ՀՀ ԿԳ նախարարի գլխավորած պատվիրակությունը նաև հանդիպումներ կունենա Ֆրանսիայի Հանրապետության ազգային կրթության նախարար Նաջադ Բելկաքեմի և ՅՈՒՆԵՍԿՈ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովայի հետ:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

