Սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի գործով ԱԱԾ-ի մի քանի աշխատակիցների դեմ քրեական գործ է հարուցվել. ինչո՞ւմ են նրանք մեղավոր եղել
6 տարի առաջ սպանված ՀՀ փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի գործով ԱԱԾ-ի մի շարք պաշտոնյաների դեմ քրեական գործ է հարուցվել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գ. Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը:
Նրա խոսքով՝ քրեական գործը հարուցվել է անձանց կողմից իրենց լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ, սակայն դեռևս ձերբակալվածներ և կալանավորվածներ չկան:
Մինչ այդ հայտնել էինք, որ գործի քննությունը տեղափոխվում է ՀՀ քննչական կոմիտե: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը: «Գործը չեն անջատել, բայց ուզում են, որ հատուկ քննչական գնա, որովհետեւ պաշտոնատար անձանց չարաշահման մասով տեղափոխում են հատուկ քննչական: Տեղափոխելուց հետո նոր միայն պարզ կլինի, թե ով է քննելու գործը: Իմ կարեւոր պահանջը բացահայտումն է, որովհետեւ կան այնպիսի չարաշահումներ, որ ոչ մի իրավաբան չի կարող հերքել: Այն տեսաերիզը, որ ես տարածել էի, այդտեղ առկա նյութերը սպանության մասով 2 տարբերակ են առաջ քաշում՝ կամ պատվիրատուները տեսաերիզում առկա պաշտոնատար անձինք են կամ ինչ-որ բանի դիմաց փորձել են գործը կոծկել: 3-րդ տարբերակ գոյություն չունի: Եթե հանրապետությունում կա մեկը, որ կարող է 3-րդ տարբերակը առաջ քաշել եւ իրականությանը մոտ լինի, ես հրապարակային ներողություն կխնդրեմ»,- ավելացրել էր Պ. Մհերյանը: