11306 դիտում
20:18 25-07-2015
6 տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի գործով նոր զարգացումներ կան
6 տարի առաջ սպանված ՀՀ փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի գործով նոր զարգացումներ կան։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գ. Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը:
Միաժամանակ ավելացրեց, որ դեռ սպասում է զարգացումների ընթացքին։
«Ես ինքս հանգիստ եմ թողել, ասում եմ՝ թող այս մի կառույցն էլ, տեսնենք, ինչ կանի։ Իմ կարծիքով՝ աշխատում են եւ պետք է, որ լավ աշխատեն»,- ավելացրեց Պ. Մհերյանը։
Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ Գևորգ Մհերյանի գործով ԱԱԾ-ի մի շարք պաշտոնյաների դեմ քրեական գործ է հարուցվել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Գ. Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը: Նրա խոսքով՝ քրեական գործը հարուցվել է անձանց կողմից իրենց լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ, սակայն դեռևս ձերբակալվածներ և կալանավորվածներ չկան:
Ավելի վաղ էլ հայտնել էինք, որ գործի քննությունը տեղափոխվում է ՀՀ քննչական կոմիտե: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Պ. Մհերյանը:
«Գործը չեն անջատել, բայց ուզում են, որ հատուկ քննչական գնա, որովհետեւ պաշտոնատար անձանց չարաշահման մասով տեղափոխում են հատուկ քննչական: Տեղափոխելուց հետո նոր միայն պարզ կլինի, թե ով է քննելու գործը: Իմ կարեւոր պահանջը բացահայտումն է, որովհետեւ կան այնպիսի չարաշահումներ, որ ոչ մի իրավաբան չի կարող հերքել: Այն տեսաերիզը, որ ես տարածել էի, այդտեղ առկա նյութերը սպանության մասով 2 տարբերակ են առաջ քաշում՝ կամ պատվիրատուները տեսաերիզում առկա պաշտոնատար անձինք են կամ ինչ-որ բանի դիմաց փորձել են գործը կոծկել: 3-րդ տարբերակ գոյություն չունի: Եթե հանրապետությունում կա մեկը, որ կարող է 3-րդ տարբերակը առաջ քաշել եւ իրականությանը մոտ լինի, ես հրապարակային ներողություն կխնդրեմ»,- ասել էր նա:
Նմանատիպ նյութեր
15940 դիտում
13:19 07-03-2014
Սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության գործով սենսացիոն տեսաերիզը հայրը հանձնել է ոստիկանությանը
13495 դիտում
12:34 21-10-2014
5 տարի առաջ սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի սպանության գործը վերցվելո՞ւ է ոստիկանության ձեռքից
Այս բաժնից
976 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
997 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»