211652_close_icon
views-count1176 դիտում article-date 10:40 04-06-2015

Պարզվում է՝ Սոցապ նախարարությունն ընտանեկան կապալի է վերածվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը դեռ 2012թ գրել էր, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր մոտ աշխատանքի է ընդունել բարեկամ-հարազատներին և նրանց միջոցով շահավետ կառավարում է իրեն վստահված գերատեսչությունը: Մասնավորապես, մեզ հայտնի դարձավ որ Արտեմ Ասատրյանն իր աներոջը՝ Լևոն Պետրոսյանին «տեղավորել» է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետազոտությունների ազգային ինստիտուտում՝աշխատանքի և զբաղվածության բաժնի պետի պաշտոնում: Նշված նախարարության աշխատակիցների խոսքերով՝բոլոր ՊՈԱԿ-ների ստուգումներն անպայման հանձնարարվում է նախարարի աներոջը: Երկու օր է՝ «Ժողովուրդ»-ը փորձում է այս հարցի հետ կապված պարզաբանում ստանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության լրատվական բաժնից, սակայն ապարդյուն: Իսկ այն հանգամանքը, որ նախարարներն իրենց վստահված գերատեսչություններին որպես մասնավոր ընկերության են վերաբերում, նորություն չէ, բայց պարզվում է՝ այս նախարարությունն ընտանեկան կապալի է վերածվել»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր