Ճապոնիայում նախատեսում են վերելակների մեջ զուգարաններ տեղադրել
Ճապոնիայում քննարկում են վերելակներում զուգարաններ տեղադրելու հարցը: Դա անհրաժեշտություն է` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հնարավոր երկրաշարժերի դեպքում վերելակներում մնացած մարդիկ ստիպված են երկար սպասել փրկարարների օգնությանը:
Նախնական տարբերակն իրենից ներկայացնում է ծալվող եւ հավաքվող ստվարաթղթե զուգարան` անջրաթափանցիկ տոպրակով:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Տոկիոյում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տասնյակ մարդիկ մնացել էին վերելակներում: Նշենք, որ Ճապոնիայում ավելի քան կես միլիոն հանրային վերելակ կա: