211652_close_icon
views-count1868 դիտում article-date 11:48 23-01-2015

Ընթացքի մեջ են հատուկ կարիքներով մարդկանց համար ներկրված տրանսպորտային վերելակների տեղադրման և փորձարկման աշխատանքները

Հատուկ կարիքներ ունեցող անձանց համար Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում 2014 թվականին քաղաքապետ Տարոն Մարգարյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել էր վերելակներով կահավորել 10 ավտոբուս: Վերելակներն արդեն Երևանում են և այս օրերին տեղադրվում են «Հայգեր» մակնիշի նոր ավտոբուսների վրա, որոնց համար դռների բացվածքի չափերով հատուկ վերելակներ են պատվիրվել: Գործընթացը կտևի մի քանի օր: Մինչ այդ, վերելակների հարմարավետությունն ու տեխնիկական հնարավորությունները փորձարկում են շահառուները: Ինչ վերաբերում է երթուղիների ընտրությանը, ապա դրանք կնախատեսվեն այն սկզբունքով, որ հատուկ կարիքներով անձինք Երևանի բոլոր վարչական շրջաններից քաղաքի կենտրոն հասնելու հնարավորություն ունենան: Միայն թիվ 28 երթուղում կգործի վերելակով կահավորված 3 ավտոբուս, քանի որ տվյալ երթուղին ձգվում է մինչև Կարմիր խաչի «Գրացիա» միջազգային վերականգնողական կենտրոն, որի ծառայություններից այս նախաձեռնության շահառուները հաճախ են օգտվում: Հատուկ կարիքներով մարդկանց ազատ տեղաշարժի հնարավորություն ընձեռող ավտոբուսները երթուղիներ դուրս կգան առաջիկա օրերին:

Նմանատիպ նյութեր