ԱՄՆ-ը կհետաքննի Աշխարհի 2018 և 2022թթ. առաջնությունների ընտրությունների արդյունքները
ԱՄՆ-ի Հետաքննությունների Դաշնային Բյուրոն (ՀԴԲ) ՖԻՖԱ-ում կոռուպցիայի գործով հետաքննության շրջանակներում ուսումնասիրելու է նաև 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնությունների ընտրության գործընթացները: Այս մասին «Ռոյթերսին» հայտնել է ԱՄՆ-ի իրավապահ մարմինների ներկայացուցիչներից մեկը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը տրվել է Ռուսաստանին, 2022-ինը՝ Կատարին:
Հայտնի է դարձել նաև, որ ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը, որը հայտարարել է պաշտոնը թողնելու մասին, նույնպես գտնվում է ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության և ՀԴՎ-ի հետաքննության ներքո: