5841 դիտում
22:04 05-07-2017
Եվրադատախազությունը կհետաքննի Եվրամիության բյուջեն մսխելու, փողերի լվացման հանցագործությունները
Եվրամիությունը դատախազությունը կունենա: Համապատասխան որոշումը Ստրասբուրգում հուլիսի 5-ին ընդունել են Եվրախորհրդարանի պատգամավորները:
Ինչպես հաղորդում է [url=http://www.dw.com/ru/%D0%B5%D0%B2%D1%80%D0%BE%D0%BF%D0%B0%D1%80%D0%BB%D0%B0%D0%BC%D0%B5%D0%BD%D1%82-%D0%BF%D1%80%D0%BE%D0%B3%D0%BE%D0%BB%D0%BE%D1%81%D0%BE%D0%B2%D0%B0%D0%BB-%D0%B7%D0%B0-%D1%81%D0%BE%D0%B7%D0%B4%D0%B0%D0%BD%D0%B8%D0%B5-%D0%BF%D1%80%D0%BE%D0%BA%D1%83%D1%80%D0%B0%D1%82%D1%83%D1%80%D1%8B-%D0%B5%D0%B2%D1%80%D0%BE%D1%81%D0%BE%D1%8E%D0%B7%D0%B0/a-39553492]DW.com[/url]-ը, ենթադրվում է, որ նոր կառույցը, որի աշխատանքներին կմասնակցեն ԵՄ անդամ երկրներից 20-ը, իր գործունեությունը կսկսի 2020-ին:
Եվրամիության դատախազության հիմնախնդիրը կլինի ֆինանսական ոլորտում բազմամիլիարդանոց անդրսահմանային խարդախության, դրամաշորթության, փողերի լվացման և Եվրամիության բյուջետային միջոցների մսխման փաստերով հանցագործությունների հետաքննություններ:
Եվրահանձնաժողովի տվյալներով` միայն ԱԱՀ-ի հետ կապված անդրսահմանային խարդախությունների հետևանքով ԵՄ տնտեսությունը 50 մլրդ եվրոյի վնասներ է կրում:
Նմանատիպ նյութեր
1762 դիտում
09:37 13-05-2022
ՄԱԿ-ն կհետաքննի Ուկրաինայում ռուսական ռազմական հանցագործությունները․ «Ամերիկայի ձայն»
1055 դիտում
13:36 14-05-2015
Հայաստանը Ստրասբուրգում մասնակցել է կոռուպցիայի և փողերի լվացման դեմպայքարի ծրագրին
Այս բաժնից
1354 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
997 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1306 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը