Մխիթարյանի գոլը՝ Բունդեսլիգայի տարվա լավագույն գոլի թեկնածու
Բունդեսլիգայի պաշտոնական կայքը երկրպագուների շրջանում նախաձեռնել է հարցում, որի արդյունքներով կընտրվի 2014/2015 առաջնության լավագույն գոլը։
Լավագույն գոլի թեկնածուների թվում է նաեւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը, որը նա խփել է Բունդեսլիգայի վերջին տուրում՝ Բրեմենի «Վերդերի» դարպասը:
Հիշեցնենք, որ այդ հանդիպումն ավարտվեց դորտմունդցիների հաղթանակով՝ 3:2: