211652_close_icon
views-count30842 դիտում article-date 16:36 03-06-2015

Առանձնակի դաժանությամբ սպանություն՝ 16 թաղամասում. 43-ամյա տղամարդը դանակի բազմաթիվ հարվածներից հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Երեկ՝ հունիսի 2-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Կեսգիշերին ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել 1-03 շտապ օգնության բուժբրիգադից, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ հարվածների հետևանքով Երևանի 16 թաղամասի 39 շենքի հետնամասից իրենք հիվանդանոց են տեղափոխել մի տղամարդու, ով ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչները: Պարզվել է, որ մահացածը Արարատի մարզի Նորամարգ գյուղի Ազատության 2 փակուղու թիվ 1 տան բնակիչ, 43-ամյա Ազատ Առաքելյանն էր: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրա մարմնի վրա եղել են 10-ից ավելի սուր կտրող առարկայից ստացված վնասվածքներ: Փաստի առթիվ Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր