«Չելսին» Անգլիայի առաջնությունում հաղթելու համար ռեկորդային գումար է վաստակել
Լոնդոնի «Չելսին» Անգլիայի առաջնությունում հաղթելու համար 99 միլիոն ֆունտ է վաստակել, ինչը ռեկորդային ցուցանիշ է:
Լոնդոնյան ակումբը չեմպիոնության համար ստացել է 25 մլն ֆունտ, 22 և 28 մլն ֆունտ ստացել է Անգլիայում և նրա սահմաններից դուրս հեռարձակման իրավունքների վաճառքից: 20 մլն ֆունտ՝ «Չելսիի» մասնակցությամբ խաղերի ուղիղ հեռարձակումից է ստացվել, ևս 4,4 մլն ֆունտ՝ հովանավորներից:
Պրեմիեր-լիգայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եկամուտները կազմել են 98,5 մլն ֆունտ:
«Մանչեսթեր Յունայթեդը»` թեպետ առաջնությունում գրավել է չորրորդ տեղը, սակայն ավելի շատ է վաստակել, քան բրոնզե մեդալակիր «Արսենալը»՝ 96,8 մլն: «Արսենալի» եկամուտները կազմել են 96,5 մլն: Պատճառը մանկունյանցիների մասնակցությամբ խաղերի ուղիղ հեռարձակման ավելի մեծ քանակն է: