Նիդերլանդներում «թռչող ափսե» են լուսանկարել
                        Նիդերլանդների Գրոնինգեն քաղաքում լուսանկարիչ Հարրի Պերտոնը մեդուզա հիշեցնող թռչող օբյեկտ է ֆիքսել: «Ես ամպակույտ էի լուսանկարում եւ սկզբից ոչինչ չէի նկատել: Լուսանկարները նայելուց հետո հասկացա, որ թռչող ափսե եմ անմահացրել»,-ասել է նա: 
Տարօրինակ օբյեկտի լուսանկարը Հարրին հրապարակել է «թվիթերյան» իր էջում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

