211652_close_icon
views-count5341 դիտում article-date 22:50 21-11-2014

Google Earth-ը «թռչող ափսե» է ֆիքսել

Ավստրալիայի Վիկտորիա նահանգից ոչ հեռու գտնվող մայրուղու երկայնքով Google Earth համակարգի կողմից ՉԹՕ-ի նմանվող տարօրինակ սպիտակ մարմին է նկատվել, հայտնում են բլոգերները, նշելով, որ նկարները հայտնաբերել է Youtube կայքի օգտատեր Սկոտ Մակմախոնը: Նա հայտնի է որպես «ՉԹՕ-ների ավստալացի որսորդ»: Բլոգում նշվում է. կա երեք նշան, որոնցով կարելի է համոզվել, որ օբյեկտը իսկական է: Այն անկյունով թեքված է, շուրջը նկատվում է որոշակի դաշտ, որը հատուկ է ՉԹՕ-ներին թռիչքի ժամանակ՝ կապված շարժիչային համակարգի աշխատանքով: Նկատելի է նաև կենտրոնից դուրս եկող ալիքային տարածում: Մի քանի օր առաջ օգտատերերը հայտնել էին, որ ՉԹՕ-նկատվել է հյուսիսային Հոլանդիայում:

Նմանատիպ նյութեր