46370 դիտում
22:16 18-09-2022
Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում․ 27-ամյա տղամարդը Վարդենիսում հայտնի «Գոլդեն» հյուրանոցից կա՛մ ցած է նետվել, կա՛մ անզգուշաբար վայր է ընկել․ նրան անցորդը օդում բռնել է և տեղափոխել հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքացու կողմից անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ Ֆիլիպպ Ստեփանյանը։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում տղամարդուն, Վարդենիսի ոստիկանները պարզել են, որ նա Արարատի մարզի բնակիչ 27-ամյա Ս․Ա․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Վարդենիս քաղաքում գործող «Գոլդեն» հյուրանոցային համալիրի բակից։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ս․Ա․-ն գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, նշված հյուրանոցային համալիրում փակվել է սենյակներից մեկում, ապա պատուհանից կախվել, այնուհետև նետվել ցած, սակայն անցորդը տեսնելով նրան, բռնել է, ապա տեղափոխել հիվանդանոց, որտեղ էլ բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել նրա կյանքը փրկել։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վադենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Լուսանկարները՝ Սևակ Սահակյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
Նմանատիպ նյութեր
29784 դիտում
23:13 30-08-2016
Առեղծվածային դեպք Երևանում. 22-ամյա երիտասարդը 2-րդ հարկից ցած է ընկել կամ նետվել. նրան տեղափոխել են հիվանդանոց