211652_close_icon
views-count669 դիտում article-date 16:04 03-06-2015

Ոստիկանության հորդորին ականջալուր. զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը շարունակվում է

Ոստիկանության Արամավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 2-ին, ժամը 15.00-ին, 1959 թ. ծնված Մարատ Թ.-ն կամավոր հանձնել է նռնակի պայթուցիչ և տարբեր տրամաչափի 230 փամփուշտ: *** Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հունիսի 2-ին, ժամը 18.00-ին, 1958 թ. ծնված Արամ Մ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-18Ե» տիպի, 16 մմ տրամաչափի ողորկափող, մեկփողանի որսորդական հրացան: *** Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1951 թ. ծնված Լյովա Ա.-ն կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 68 փամփուշտ: *** Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1969 թ. ծնված Վարդան Մ.-ն կամավոր հանձնել է 7.62 մմ տրամաչափի գործարանային արտադրության «Նագան» տիպի թմբուկավոր ակոսափող ատրճանակ: *** Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1945 թ. ծնված Ռոզա Հ.-ն կամավոր հանձնել է «STEYR» տիպի 6.5 մմ տրամաչափի ատրճանակ, տարբեր տրամաչափի 120 փամփուշտ, «ՈՒԶՌԳՄ» նռնակի պայթուցիչ և հակատանկային նռնակի 2 պայթուցիչ: *** Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1980 թ. ծնված Սարգիս Մ.-ն կամավոր հանձնել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն կրակող սարք և 5.6 մմ տրամաչափի 2 փամփուշտ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր