211652_close_icon

Փրկարարները հայտնաբերված օձին տեղափոխել են անվտանգ վայր

views-count2241 դիտում article-date 09:12 03-06-2015
Հունիսի 3-ին, ժամը 07.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ավազանում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հունիսի 2-ին, ժամը 17.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա. Բաբաջանյան փողոցի թիվ 39 շենքի բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հունիսի 2-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա.Միկոյան փողոցի թիվ 2/20 տան բակում հայտնաբերել է օձ. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Փրկարարները օձը տեղափոխել են անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր