Բնակելի տան բակում հայտնաբերված օձին փրկարարները տեղափոխեցին անվտանգ վայր
Օգոստոսի 1-ին, ժամը 12:39-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Լալայան փողոցի թիվ 109 տան բակում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բռնել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք: