Փրկարարները տան բակում հայտնաբերված իժ տեսակի օձին տեղափոխեցին անվտանգ վայր
Հունիսի 3-ին, ժամը 12:30-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 173 տան բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները բռնել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: