211652_close_icon
views-count9877 դիտում article-date 22:12 02-06-2015

6 ակնանի Mercedes-Benz G63 AMG` Դուբայում. տեսանյութ

Համացանցի ավտոսիրահարը Dubai Mall-ի հարևանությամբ տեսանկարել է 6 ակնանի Mercedes-Benz G63 AMG 6x6 շքեղ ամենագնացը, որի սկզբնական գինը մոտ 400 հազար եվրո է կազմում (առանց հարկերի): Հիշեցնենք, որ Mercedes-Benz G-դասի պատմությունը սկիզբ է առնում 1979 թվականից։ Անցողունակության կատարյալ հատկանիշները չունեն մրցակիցն ու նմանակը։ Նույնիսկ մեկ անիվի վրա ընկնող քարշիչ ուժը բավական է` ավտոմեքենան բարդ իրավիճակից հանելու և երթևեկությունը շարունակելու համար։ Նշենք, որ Հայաստանում 1-ին G դասի Mercedes-ը ( G500 ) Վազգեն Սարգսյանին որպես նվեր 1990 թվականին հանձնել է Սիրիայի նախագահ Հաֆեզ ալ-Ասադը։ Կես տարի անց Վազգեն Սարգսյանը իր մեքենան հանձնեց վրաց բիզնեսմենին` 2 տանկի դիմաց` ղարաբաղյան պատերազմի համար։ Սիրիայի նախագահը վերագնեց այդ մեքենան վրաց բիզնեսմենից և վերադարձրեց Վազգեն Սարգսյանին։ Ներկայացնում ենք տեսանյութը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր