2018թ.-ին կարող է անցկացվել ֆուտբոլի աշխարհի այլընտրանքային առաջնություն
Եվրոպական ֆուտբոլի ղեկավարները քննարկում են 2018 թվականին մրցաշարի անցկացման հարցը, որը այլընտրանք կլինի նույն տարում Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Ինչպես հաղորդում է The Independent-ը, ՈւԵՖԱ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ նախատեսվում է կազմակերպել մրցաշար՝ եվրոպական առաջատար ֆուտբոլային երկրների մասնակցությամբ, ինչպես նաև հրավիրել հարավամերիկյան ուժեղագույն հավաականներին: Դրա շնորհիվ աշխարհի առաջնությունը կհեղինակազրկվի, երկրպագուներն ու հովանավորները կկորցնեն հետաքրքրությունը նրա նկատմամբ:
Նման նախաձեռնությունը պատճառը դժգոհությունն է Յոզեֆ Բլատերի քաղաքականությունից, որը նորից վերընտրվեց ՖԻՖԱ-ի նախագահ:
Ըստ բրիտանական լրատվամիջոցների, 79-ամյա շվեյցարացու օգտին իրենց ձայնն են տվել 18 եվրոպական ֆեդերացիաներ: Բլատերին կողմ են քվեարկել նաև Թուրքիան, Կիպրոսն ու Ֆինլանդիան: 12 երկրների քվեարկությունը դեռևս չի պարզվել: