Էրդողանը հերթական դատական հայցն է ներկայացնելու իր հավերժ մրցակից Քըլըչդարօղլուի դեմ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական հայցն է ներկայացնելու դատարան՝ երկրի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ: Այդ մասին այսօր հայտարարել է Էրդողանի փաստաբան Ալի Օզքայը:
Թուրքիայի նախագահը փոխհատուցում է պահանջելու վերջնից՝ իր հասցեին վիրավորական արտահայտություններ անելու համար:
Հիշեցնենք, որ Քըլըչդարօղլուն հայտարարել էր, որ Էրդողանը, տուրք չտալով իր ագահությանը, Անկարայի մի քանի միլիոն դոլար արժողության նախագահական նստավայրի զուգարանակոնքերը ոսկուց է պատրաստել տվել: Էրդողանը, իհարկե, հերքել էր տեղեկությունը և հայտարարել, որ եթե Քըլըչդարօղլուն 1000 սենյականոց պալատում գտնի գեթ մեկ ոսկյա զուգարանակոնք, ապա ինքը հրաժարական կտա նախագահական աթոռին, հակառակ դեպքում պետք է կուսակցությանը հրաժեշտ տա ընդդիմադիր առաջնորդը: