Անկարայի դատախազությունը հետաքննություն է սկսել Քըլըչդարօղլուի դեմ՝ Էրդողանին վիրավորելու համար
Անկարայի դատախազությունը սկսել է հետաքննել Թուրքիայի հիմնական Ժողովրդահանրապետական ոկւսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչեցրած արտահայտությունները, որը գտնում է վիրավորական, հաղորդում է Anadolu գործակալությունը:
Հանես գալով իր կուսակցության համագումարում՝ Քըլըչդարօղլուն Էրդողանին անվանել է բռնակալ և մեծագույն կաշառակեր:
Թուրքական օրենսդրությամբ երկրի նախագահին հրապարակավ վիրավորելու համար դրամական տուգանք կամ ազատազրկում է սպառնում՝ 1-ից մինչև 4 տարի ժամկետով: