Մադագասկարում քամելեոնների 11 նոր տեսակ է հայտնաբերվել
Ժնեւի համալսարանի գիտնականները Մադագասկար կղզում քամելեոնների 11 նոր տեսակ են հայտնաբերել, գրում է Molecular Ecology-ն:
Նախկինում նրանք կարծել են, թե դրանք կղզում բնակվող մինչ այդ հայտնի քամելեոնների «ազգականներն» են են, սակայն ԴՆԹ անալիզը ցույց է տվել, որ քամելեոնները տարբեր տեսակների են պատկանում:
Ներկայում Մադագասկարում բնակվում են նաեւ 300 տեսակի թռչուն, 15 հազար տեսակի բույս եւ մեծ քանակության միջատներ: