Մադագասկարում ժանտախտն արդեն 47 մարդու կյանք է խլել
Մադագասկարում ժանտախտի համաճարակից ավելի քան 47 մարդ է մահացել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ավելի վաղ հայտնել է 40 մահացածների մասին:
Իշխանությունները հայտնում են , հնարավոր է արդեն 138 մարդ արդեն վարակված է, և մոտակա ամիսներին այդ թիվը կարող է աճել:
Համաճարակը տարածվում է դեպի մայրաքաղաք Անտանանարիվու, ուր արդեն գրանցվել է վարակի երկու դեպք:
Նշենք, որ համաճարակի տարածումը սկսվել է նոյեմբերի սկզբից: