Բիձինա Իվանիշվիլին մոտ1 մլն ֆունթ ստերլինգով գնել է Նիկո Պիրոսմանիի կտավը
Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին Լոնդոնի Christie's աճուրդում գնել է վրացի հայտնի նկարիչ Նիկո Պիրոսմանիի կտավը:
«Արսենալի լեռը գիշերը» անվանումով գործը վաճառվել է մոտ 1 մլն ֆունթ ստերլինգով:
Նշենք, որ Պիրոսմանիի աշխատանքը Christie's-ի, այսպես կոչված, «ռուսական աճուրդի» այս տարվա ամենաթանկ լոտն էր: