Վրաստանի Գերագույն դատարանը չեղյալ է հայտարարել Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին շուրջ 2 տարի առաջ Վրաստանի քաղաքացիությունից զրկելու նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրամանը:
Հիշեցնենք, որ Իվանիշվիլին Վրաստանի քաղաքացիությունից զրկվեց այն բանից հետո, երբ հայտարարեց քաղաքական դաշտ մտնելու և ընդդիմության կողմից հանդես գալու իր որոշման մասին: