Ուկրաինան առաջարկում է հանել ռուս տեսուչներին Դոնբասում ԵԱՀԿ մոնիթորինգային խմբի կազմից
Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի գլխավոր հրամանատարի տեղակալ Ալեքսանդր Ռոզմազնինին առաջարկել է Դոնբասում ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային խմբից հանել ռուս տեսուչներին, հաղորդում է Ria Novosti-ն:
«Ամիսներ շարունակ ԵԱՀԿ մոնիթորինգային խմբի հետ կատարված համատեղ աշխատանքները ցույց տվեցին, որ նրանց մեծամասնությունը, ովքեր աշխատում են հակամարտության գոտում, մեծ ըմբռնում և օբյեկտիվություն են ցուցաբերում: Կասեմ ավելին՝ եթե խմբում ՌԴ ներկայացուցիչներ չլինեն, կամ չլինեն այնպիսինները, ովքեր հատուկ վերաբերմունք են ցուցաբերում Ռուսաստանի հանդեպ, ապա այդ խումբը միանգամայն օբյեկտիվ խումբ է և տալիս է օբյեկտիվ տեղեկատվություն»,-ասել է նա՝ ուկրաինական «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում:
Ռոզմազնինիի խոսքով՝ անհրաժեշտ է բացառել ԵԱՀԿ խմբից ռուսական կողմի ներկայացուցիչներին, քաի որ նրանք հակամարտության կողմ են հանդիսանում: