2045 դիտում
10:38 11-06-2016
Սերգո Երիցյանը ձգտում է Լեզվի պետական տեսչությունը հանել ԿԳ նախարարության կազմից. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Արդեն մի քանի տարի է՝ խոսակցություններ են շրջանառվում, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի պետական տեսչության ղեկավար, ԿԳ նախկին նախարար Սերգո Երիցյանն ամեն ինչ անում է, որպեսզի տեսչությունը հանվի նախարարության կազմից և դառնա ՀՀ կառավարությանն առընթեր լեզվի պետական կոմիտե։ Վերջերս, մինչև գործադիր իշխանությունում օպտիմալացման մասին հայտարարությունները, կուլիսներում կրկին շատ աշխույժ շրջանառվում էր, որ Սերգո Երիցյանն ամեն ինչ անում է՝ միս ու արյուն տալու համար իր մտահղացմանը։ Այսպիսով կբարձրանա նախկին նախարարի պետական կարգավիճակը։ Եվ միայն։
Մայրենին անաղարտ պահելու համար ԿԳ նախարարության համակարգում մնալով էլ կարելի է աշխատել։ Իսկ կառավարությանն առընթեր կառույցը վերահսկողությունից դուրս օղակ է, ծառայում է բացառապես գործադիր իշխանությանը։ Կրթության և գիտության նախարարությունը մոտ երկու տասնյակ օղակ ունի, որոնք իրենց հերթին բաժանվում են այլ օղակների՝ բաժինների։ Թե ինչո՞ւ է հենց Սերգո Երիցյանը ուզում «անկախանալ»՝ պարզ չէ։
Եթերում բանասիրության դոկտոր Սերգո Երիցյանը խոսելով սփյուռքահայերի մասին՝ ասաց, «սփյուռքի անդամներ»։ Սա Գալուստ Սահակյանի «կառուցողական զենքերից» առաջ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
6396 դիտում
10:58 02-02-2018
ԲՈՀ չի լինելու, իսկ Լեզվի տեսչությունը լուծարվելու է. «ՀԺ»
1033 դիտում
16:41 29-06-2015
Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը զգուշացնում է
Այս բաժնից
1174 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1495 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»