1057 դիտում
18:37 18-04-2014
Հայաստանում միտվում է կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալների շարունակական աճ
Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա համեմատությամբ արձանագրված գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի աճը հուսալի նախադրյալներ ստեղծեց այս տարի ևս կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալների աճի միտումները պահպանելու համար: Միայն մարտ ամսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, հանրապետությունում մսի արտադրության ծավալներն աճել են շուրջ 5 %, կաթինը` 6.7 %, իսկ ձվինը` 6.1 % -ով:
Այս հանգամանքն իր ազդեցությունն է թողել նաև կենդանական ծագման մթերքների ներկրման և արտահանման հաշվեկշռի վրա: Այսպես, 2014 թվականի ապրիլի 15-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, հանրապետությունից արտահանված մսի և մսամթերքի ծավալներն ավելացել են 144.4 %-ով, իսկ պանրինը` 168.3 %-ով: Գրեթե 160 %-ով ավելացել է նաև ձկան և ձկնամթերքի արտահանումը: Սրան զուգահեռ, սակայն, մսամթերքի ներկրումը նվազել է 626 տոննայով, իսկ կաթի փոշունը` 207.1 տոննայով:
Ի դեպ, ընթացիկ տարում նկատվող մսի արտադրության ծավալների աճով են պայմանավորված ներկայումս հանրապետության ներքին շուկայում նկատվող մսեղիքի գնանկման միտումները:
Նմանատիպ նյութեր
4745 դիտում
12:32 26-01-2020
Արգելվել է կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Չինաստանից
2686 դիտում
15:00 01-12-2020
ՍԱՏՄ-ն հորդորում է բնակիչներին չգնել փողոցներում վաճառվող կենդանական ծագման մթերք
Այս բաժնից
2383 դիտում
15:37 25-11-2024
Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
799 դիտում
15:16 25-11-2024
Ժաննա Անդրեասյանը վաղվանից մեկնում է արձակուրդ