211652_close_icon
views-count2204 դիտում article-date 13:01 02-06-2015

«Իսլամական պետություն»-ը վերջնաժամկետ է ներկայացրել «Համաս»-ին

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը 2 օր է տվել «Համաս» շարժմանը, որպեսզի վերջինս դադարեցնի Գազայի հատվածում հետապնդումները, հաղորդել է Associated Press-ը: ԻՊ-ի տարածած հայտարարության մեջ նշված չի, թե «Համաս»ի կողմից իրենց պահանջը չկատարելու դեպքում նա ինչ է պատրաստվում անել: Միևնույն ժամանակ ԻՊ-ը պատասխանատվություն են վերցրել Իսրայելի ուղղությամբ նախորդ շաբաթ հրթիռ արձակելու համար, ինչին հետևել էր իսրայելական նույնանման պատասխանը: Գործակալությունը պարզաբանում է, որ հնարավոր չէ որոշել ինչպես փաստաթղթի հեղինակին, այնպես էլ ԻՊ կազմում կռվող պաղեստինցիների թիվը:

Նմանատիպ նյութեր