7030 դիտում
09:25 24-06-2015
Ինչպես են ցուցարարները Բաղրամյան պողոտայում անցկացրել գիշերը, ինչ են պատրաստվում անել. Երեւանի ոստիկանապետը ցրվելու համար վերջնաժամկետ է դնում
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները շարունակում են երեկվանից սկսած նստացույցը եւ խոստանում չհեռանալ, մինչեւ օրենքը չկասեցվի: Բարեբախտաբար ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումներ չեն եղել եւ գիշերը խաղաղ է անցել, իսկ լուսաբացին մաքրեցին փողոցները, որոնց միացան նաեւ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը եւ Թեւան Պողոսյանը:
Ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը նշեց, որ դեռեւս հատուկ գործողությունների չեն դիմի, քանի որ այս պահի դրությամբ սադրանքներ չկան եւ հավաքը խաղաղ բնույթ է կրում, բայցեւայնպես, շարունակում էր հիշեցնել, որ ցուցարարները ճիշտ ճանապարհ չեն ընտրել: Հավաքի պատճառով կաթվածահար է լինում տվյալ հատվածի երթեւեկությունը:
Հիշեցնենք, որ ցուցարարներին գիշերը միացել են ԱԺ պատգամավորներ՝ տարբեր խմբակցություններից, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, մտավորականներ եւ հոգեւորականներ, որ հանկարծ բախումներ չլինեն:
Ավելի վաղ հայտնել էլ էինք, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները 4 ժամից ավելի է, ինչ փորձում են մոտենալ Բաղրամյան 26` նախագահի նստավայր: Իսկ ոստիկաններից պաշտպանվելու համար աղբամաններով բարիկադներ են կառուցել: Նրանցից շատերը նստել էին գետնին: Միաժամանակ բանակցություններ էին ընթանում ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ:
Հ. Պողոսյանը նշել էր, որ իրենց պահանջին լուծում տալու համար ճիշտ ճանապարհ չեն ընտրել: «Ես իրավիճակը ոստիկանապետին զեկուցում եմ»,- ավելացրել էր նա:
Ավելի ուշ Հ. Պողոսյանը հայտարարել էր, որ սադրիչների մասին տեղեկություն են ստացել եւ խնդրել ցուցարարներին իրենց միջից մաքրել նրանց:
Իսկ ավելի վաղ հայտնել էինք, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիները Ազատության հրապարակում հավաքվելուց հետո կրկին շարժվեցին դեպի Բաղրամյան 26` նախագահի նստավայր: Նրանք նաեւ մինչեւ 20։00-ը վերջնաժամկետ էին տվել ոստիկանությանը, որպեսզի ազատ արձակվեն լուսաբացին բերման ենթարկված բոլոր ակտիվիստները:
Ինչպես փոխանցել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, Երեւանի փոխոստիկանպետ Վալերի Օսիպյանին զանգ էր եկել եւ հայտնել էին, որ բոլոր բերման ենթարկվածները ազատ են արձակվել: Նա նաեւ ասել էր, որ խնդրելու ու բացատրելու են, որ ցուցարարները Բաղրամյան 26 չբարձրանան: Ցուցարարները հասել էին այդ պահին Գրողների միության շենքի մոտ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 23-ին ՀՀ Ոստիկանությունը վաղ առավոտյան ջրցան մեքենաներով ցրել է խաղաղ բողոքի ակցիան՝ Բաղրամյան պողոտայում: Ոստիկանական գործողությունները ղեկավարել են ՀՀ ոստիկանապետի 1-ին տեղակալ Հունան Պողոսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը, Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և ոստիկանության բարձրաստիճան սպաներ: Ըստ տեղեկությունների՝ կան տուժածներ, այդ թվում՝ լրագրողներ: Հայտնել էինք նաեւ, որ «Ո՛չ թալանին» նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ տուժել է 18 մարդ, որոնցից 11-ը ոստիկաններ են: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացել էր ՀՀ ոստիկանությունից: Բարեբախտաբար, ոչ ոք կյանքին վտանգ սպառնացող վնասվածք չի ստացել: Նրանցից 3-ը տեղափոխվել են հիվանդանոց: Ավելի վաղ հայտնել էինք, որ բերման ենթարկվածների թիվը հասել է 237-ի:
Նմանատիպ նյութեր
12025 դիտում
09:37 25-06-2015
Ինչպես են ցուցարարները գիշերը լուսացրել Բաղրամյան պողոտայում. վաղ առավոտյան ոստիկանապետը այցելեց նրանց
Այս բաժնից
907 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1336 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
799 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch