Հայտնի է դարձել Պորտուգալիայի հավաքականի կազմը՝ Հայաստանի հետ խաղին
Ֆուտբոլի Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք կմասնակցեն Եվրո-2016-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի և Իտալիայի հավաքականի հետ ընտերական հանդիպումներին: Նշենք, որ պորտուգալացիների կազմում բացակայում է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Պեպեն:
[b]Դարպասապահներ[/b]. Բետո («Սևիլիա»), Անտոնի Լոպես («Լիոն»), Ռուի Պատրիսիու («Սպորտինգ»):
[b]Պաշտպաններ[/b]. Բրունո Ալվեշ («Ֆեներբահչե»), Էլիզեու («Բենֆիկա»), Սեդրիկ («Սպորտինգ»), Դանիել Կարիսո («Սևիլիա»), Ժոզե Ֆոնտե («Սաութհեմփթոն»), Ռիկարդո Կարվալյու («Մոնակո»), Ֆաբիո Կոենտրաու («Ռեալ»), Վիեյրինյա («Վոլֆսբուրգ»):
[b]Կիսապաշտպաններ.[/b] Բերնարդո Սիլվա, Ժոաո Մոուտինյո (երկուսն էլ՝ «Մոնակո»), Պիցի («Բենֆիկա»), Ադրիան Սիլվա, Վիլյամ Կարվալյու (երկուսն էլ՝ «Սպորտինգ»), Անդրե Անդրե («Վիտորիա»), Դանիլո («Մարիտիմու»), Տիագո Մենդեշ («Աթլետիկո»):
[b]Հարձակվողներ.[/b] Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»), Ռիկարդո Կուարեժմա («Պորտու»), Դանի («Զենիթ»), Էդեր («Բրագա»), Լուիշ Նանի («Սպորտինգ»), Սիլվեշտրե Վարելա («Պարմա»):
Հիշեցնենք, որ Հայաստան-Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 13-ին՝ Երևանում: