211652_close_icon

Ինչպես վարվեց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը` իր եւ տեղի իրավապահների հասցեին հայհոյանքներով խոսող պաշտոնյայի հետ

views-count11893 դիտում article-date 16:06 01-06-2015
Գյումրու քաղաքապետարանի ապօրինի շինությունների բաժնի պետ, ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա, կոչումով փոխգնդապետ Սլավիկ Ղազարյանը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար եղած չեղած մի հաշիվ է: Այս մասին [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը` արձագանքելով հարցին, թե ինչպես վարվեց իր եւ տեղի ոստիկանների հասցեին հայհոյանքներ հնչեցրած Սլավիկ Ղազարյանի հետ: «Դա ով է, որ ես նրանով զբաղվեմ: Անգամ ամոթ է, որ ես դրա անունը տամ»,- նշեց Վարդան Ղուկասյանը: Դիտարկմանը, թե թողել է, որ իրավապահները զբաղվեն նրանով, ավելացրեց. «Ընդհանրապես չեմ զբաղվում եւ չեմ էլ ճանչում, թե դա ով է»: Մինչեւ այդ [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/20/53517/]տեղեկացրել էինք[/url], որ պետական պաշտոնյաները պարտավոր են պահպանել էթիկայի կանոնները եւ ի պաշտոնե պարտավորված են զուսպ եւ զգույշ լինել իրենց արտահայտություններում: Այնինչ` [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի ձեռքի տակ էր հայտնվել մի [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/20/53517/]տեսանյութ[/url], որում Գյումրու քաղաքապետարանի ապօրինի շինությունների բաժնի պետ, ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա, կոչումով փոխգնդապետ Սլավիկ Ղազարյանը, խախտելով էթիկայի կանոնները, ամենավերջին հայհոյանքներով է արտահայտվում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ տեղի ոստիկանների մասին: [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը փորձել էր Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանից հասկանալ, թե ինչու է Սլավիկ Ղազարյանը այդ կերպ արտահայտվում նախկին քաղաքապետի հասցեին, ինչին ի պատասխան Վարդան Ղուկասյանը արձագանքել էր. «Ինչի՞, նման կենդանի մարդ կա՞: Եթե նման բան է արել, մալադեց: Մի հատ կլսեմ այդ ձայնագրությունը: Ես զարմանում եմ, որ դա կարող է այդպիսի բան արած լինի տեղի ոստիկանության ու իմ դեմ: Երբ լսենք այդ բանը, կասենք, թե նա ով է, բայց նա այն մարդն էլ չէ, որ մենք նրան անդրադառնանք: Դրան ես եմ բերել աշխատանքի, դրա համար չեմ պատկերացնում, որ կարող է նման բան ասած լինի»: Մանրամասները՝ տեսանյութում: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր