211652_close_icon
views-count18425 դիտում article-date 10:39 02-06-2015

Ո՞ւր է «թռել» Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ տեղի ոստիկանների հասցեին հայհոյանքներ հնչեցրած պաշտոնյան. նոր մանրամասներ. տեսանյութ

Գյումրիի քաղաքապետարանի ապօրինի շինությունների բաժնի պետ, ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա, կոչումով փոխգնդապետ Սլավիկ Ղազարյանը Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին եւ տեղի ոստիկաններին հայհոյելուց հետո աշխատանքից ազատվելու մասին դիմում է գրել եւ, ինչպես նրա մերձավորներն են ասում, թռել Հայաստանից: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին նրա մերձավորները փոխանցեցին, որ որքան էլ կառչած էր իր պաշտոնից, այդ տեսաձայնագրությունից հետո Ս. Ղազարյանին ոչինչ չէր մնում անել, քան «թռնել» Հայաստանից: Մեր տեղեկություններով՝ նա մեկնել է Մոսկվա, իսկ թափուր պաշտոնում դեռ նոր նշանակում չի եղել: Մինչ այդ[url=https://shamshyan.com/hy/article/2015/05/20/53517/] տեղեկացրել էինք[/url], որ պետական պաշտոնյաները պարտավոր են պահպանել էթիկայի կանոնները եւ ի պաշտոնե պարտավորված են զուսպ եւ զգույշ լինել իրենց արտահայտություններում, այնինչ` [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի ձեռքի տակ էր հայտնվել մի տեսանյութ, որում Սլավիկ Ղազարյանը, խախտելով էթիկայի կանոնները, ամենավերջին հայհոյանքներով էր արտահայտվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ տեղի ոստիկանների մասին: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձել էր Վարդան Ղուկասյանից ճշտել, թե ինչու է Ս. Ղազարյանը այդկերպ արտահայտվում նախկին քաղաքապետի հասցեին, ինչին ի պատասխան Վարդան Ղուկասյանը արձագանքել էր. «Ինչի՞, նման կենդանի մարդ կա՞: Եթե նման բան է արել, մալադեց: Մի հատ կլսեմ այդ ձայնագրությունը: Ես զարմանում եմ, որ դա կարող է այդպիսի բան արած լինի տեղի ոստիկանության ու իմ դեմ: Երբ լսենք այդ բանը, կասենք, թե նա ով է, բայց նա այն մարդն էլ չէ, որ մենք նրան անդրադառնանք: Դրան ես եմ բերել աշխատանքի, դրա համար չեմ պատկերացնում, որ կարող է նման բան ասած լինի»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր