Հնդկաստանում սաստիկ շոգի զոհ է դարձել 2200 մարդ
Հնդկաստանում սաստիկ շոգի զոհերի թիվը գերազանցել է 2200-ը: Մայրաքաղաք Դելիում օդի առավելագույն ջերմաստիճանը ստվերում հասնում է 45, իսկ երկրի հարավում` 48 աստիճանի:
Օդերևութաբանների ոչ սփոփիչ կանխատեսումներով, այս տարի կգերազանցվի 1998թ-ի տխուր ռեկորդը, երբ շոգը խլել էր 2541 կյանք: