Հնդկաստանում սաստիկ շոգի զոհերի թիվը գերազանցել է 1100-ը
Հնդկաստանում սաստիկ շոգի զոհերի թիվը գերազանցել է 1100-ը: Մարդիկ ուշագնաց են լինում հենց փողոցներում, իսկ հիվանդանոցները լիքն են արևահարվածներով:
Տելանգանա և Անդհրա Փրադեշ նահանգներում ջերմաստիճանը մոտենում է 50-ի: Մայրաքաղաք Դելիում ասֆալտի հալչելու պատճառով երթևեկը կաթվածահար է: