Հնդկաստանի իշխանությունները դատի են տվել Nestle-ին
Հնդկաստանի Յութար-Պրադեշ նահանգի իշխանությունները դատի են տվել սննդամթերք արտադրող Nestle ընկերությանը: Վերջինիս արտադրած արագ պատրաստվող մակարոնեղենի բաղադրության մեջ սնդիկի պարունակությունը գերազանցել է սահմանված նորման:
Nestle-ի՝ Հնդկաստանում գործող մասնաճյուղի ղեկավարությունը հերքել է մեղադրանքները եւ հայտարարել, որ սեփական միջոցներով իրականացնում է մակարոնեղենի ստուգում: Այնուամենայնիվ, հուլիսին Nestle-ի ներկայացուցիչները կկանգնեն դատարանի առաջ: