Սպանվել են ԻՊ-ի օպերատորն ու ռեժիսորը
Իրաքի զինված ուժերի հարձակման ժամանակ սպանվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ֆիլմերի ռեժիսորն ու օպերատորը:
Աբու Մուհամեդ աս-Սուրին ԻՊ-ի մասին ֆիլմերի ռեժիսորն էր, իսկ Աբու Ուսամա ալ-Ամրիկին՝ խմբավորման քարոզչական տեսանյութերի օպերատորը:
Զինյալների դիրքերին ավիահարվածներ են հասցվել Անբար նահանգում: Այդ ժամանակ տեղի էր ունենում իսլամիստների ղեկավարների հավաքը:
Ավիահարձակման հետեւանքով սպանվել է եւս 28 ահաբեկիչ, հիմնականում՝ ԻՊ-ին միացած օտարերկրացիներ: