Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը կարող է դասվել օրինախախտ վարորդների շարքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Այսօր՝ մայիսի 31-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, որով երևում է, թե ինչպես է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար, նախարար Դավիթ Հարությունյանը Կոմիտասի պողոտայում Lexus մակնիշի 01 SL 055 համարանիշի ավտոմեքենան վարում ճանապարհային երթևեկության մի քանի կանոններ խախտելով:
Պարոն Դ. Հարությունյանը առանց ամրագոտու էր, ծխում էր, ձեռքի հետ էլ հեռախոսով էր գյալաջի անում:
Գաղտնիք չէ, որ ամրագոտի կապելու, հեռախոսով չխոսելու, ավտոմեքենա վարելու ժամանակ չծխելու օրենքները ընդունելու ջատագովներից է եղել Դ. Հարությունյանը, ում դպրոցում սովորելու համար անվանում էին վունդերկինդ: 
Կարելի է վստահորեն պնդել, որ նման ձևով մեքենա վարելու համար նույնպես աշխատակազմի ղեկավար նախարարին կարելի է համարել վունդերկինդ:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Երևանի ճանապարհային ոստիկանությունը Դ. Հարությունյանին վարչական պատասխանատվության կենթարկի կատարած օրինախախտումների համար:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            

