211652_close_icon
views-count15427 դիտում article-date 02:42 31-05-2015

Երևանում բախվել են 2 Opel-ներ և ոստիկանական Toyota-ն. կան վիրավորներ, որոնցից 2-ը երեխաներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մայիսի 30-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Թևոսյան փողոցում՝ «Թասդ Բեր» ռեստորանի դիմաց, Երևանի բնակիչ, 32-ամյա Արամ Մկրտչյանն իր վարած Opel Vectra մակնիշի 35 PO 370 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ, 38-ամյա Արկադյա Խաչատրյանի վարած, տվյալ պահին կայանված վիճակում գտնվող Toyota Corolla մակնիշի 772 II 01 համարանիշի ավտոմեքենային, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է Երևանի բնակիչ, 37-ամյա Արսեն Անտոնյանի վարած, նույնպես կայանված վիճակում գտնվող Opel Astra մակնիշի 34 UP 302 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel Astra-ի ուղևորներ Երևանի բնակիչներ 47-ամյա Քնարիկ Խուրշուդյանը, և 14-ամյա Տիգրան Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են 2-րդ բուժմիավորում, իսկ 8-ամյա Դավիթ Անտոնյանը տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Արմեն Ճանճապանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Toyota-ն հաշվառված է ճանապարհային ոստիկանությունում: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր