1950-ականներին գողացված Պոմպեյի որմնանկարներ են հայտնաբերվել ԱՄՆ-ում
1950-ականներին գողացված Պոմպեյի որմնանկարներ են հայտնաբերվել ԱՄՆ-ում:
Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, Իտալիայի իրավապահ մարմինները հայտնաբերել են մշակութային ժառանգության 25 արժեքավոր ֆրագմենտներ, որոնք գողացվել և մաքսանենգ ճանապարհով տեղափոխվել էին ԱՄՆ: Դրանց թվում են Պոմպեյի հնագույն որմնանկարներ և վենետիկյան թնդանոթ: