ՖԻՖԱ-ի համար ծանր ժամանակներ են սպասվում. ՌԴ սպորտի նախարար
Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, ՌԴ սպորտի նախարար Վիտալի Մուտկոն հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի վրա ճնշումները կշարունակվեն:
«Բարդ ժամանակներ են սպասվում: Իհարկել նման իրավիճակում, արտաքինից ներմուծված տեղեկատվական ռումբի պայթյունը չի կարող անհետևանք մնալ: Հասկանալի է, որ ով սկսել է այս աշխատանքը, կշարունակի ճնշում գործադրել ՖԻՖԱ-ի վրա: Հետագայում հնարավոր են ևս մի քանի հետաքննություններ», - ասել է Ռուսաստանի ֆուտբոլային չինովնիկը:
Մեկնաբանելով ԱՄՆ ՀԴԲ կողմից վարվող հետաքննությունները, Մուտկոն ֆուտբոլային ֆունկցիոներների ձերբակալություններն անվանել է ցուցադրական: