ՔՊ-ն դժnխքի միջով է անցել, ծանր ժամանակներ ենք ունեցել և հասել այս կետին. Փաշինյանը` Գերմանիայում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Բեռլինում այցելել է Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցություն:
«Մոտալուտ ընտրությունները շատ կարևոր են, քանի որ իմ գնահատմամբ դա պատմական հնարավորություն է մեր երկրի համար, ինչպես նաև մեր տարածաշրջանի համար: Իսկապես հիմա մենք ունենք աննախադեպ հնարավորություն հաստատելու տևական խաղաղություն: Շատ կարևոր է պաշտպանելու և ամրապնդելու համար պերականությունը, անկախությունը և ինքնիշխանությունը մեր տարածաշրջանի երկրների»,-ասել է Փաշինյանը:
Նրա խոսքով, ամենակարևոր գործոններից մեկը, որն ազդել է այս պայմանավորվածության վրա, ընդհանուր շահերի երկուստեք ըմբռնումն է մեր տարածաշրջանի երկրների կողմից:
«Ես կարծում եմ, որ ամենակարևոր գործոնն այս խաղաղության պայմանավորվածության գործարքի վերաբերյալ նոր ընկալումն է, նոր տեսանկյունն է մեր տարածաշրջանի վերաբերյալ: Այն իսկապես աննախադեպ իրավիճակ է ստեղծում, և մենք կարող ենք հիմնվել դրա վրա, որպեսզի մենք և մեր երկրները դարձնենք ավելի անկախ, ավելի ինքնիշխան և ավելի ապահով: Սակայն ես կարծում եմ, որ դա Հայաստանի և Ադրբեջանի համար երկուստեք ձեռքբերում է՝ միասնական ձեռքբերում է»,- նշել է Փաշինյանը:
Ըստ Փաշինյանի, ներքին քաղաքականության տեսանկյունից սա շատ մեծ ձեռքբերում է:
«ՔՊ կուսակցության, քաղաքական թիմի հետ միասին մենք թավշյա՝ ոչ բռնի ժողովրդական հեղափոխություն իրականացրինք 2018թ.: Ես շատ ուրախ եմ, որ մենք կարողացանք անցնել այս ծանր ժամանակները: Այսպես ասած, մենք անցանք դժոխքի միջով և հասանք այս կետին»,-ասել է նա: