Մոսկվան մտադիր է պայմանավորվել Տոկիոյի և Պհենյանի հետ՝ սահմանին ռազմական վտանգավոր գործունեություն չծավալելու շուրջ
Ռուսաստանի իշխանությունները մտադիր են բանակցել Ճապոնիայի և Հյուսիսային Կորեայի իշխանությունների հետ սահմանային գոտիներում միջուկային ռազմական գործունեություն չծավալելու շուրջ: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը:
«Վստահության ամրապնդման գործում իրական ներդրումը կլինի սահմանային գոտիներում վտանգավոր ռազմական գործունեություն չծավալելու մասին երկկողմ համաձայնագրերի կնքումը: Հույս ունենք այդպիսի համաձայնագրեր կնքել Ճապոնիայի և Հյուսիսային Կորեայի հետ»,-ասել է Անտոնովը: