Մոսկվան ու Վաշինգտոնը ոչինչ չեն պայմանավորվել Ասադի հետագա ճակատագրի շուրջ. Պեսկով
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայամանավորվածություն ձեռք չեն բերել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետագա ճակատագրի շուրջ, հայտարարել է ՌԴ նախագահաի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է gazeta.ru-ն:
««Ալ-Հայաթ» թերթը տեղեկություն էր հրապարակել, որը չի համապատասխանում իրականությանը»,-լրագրողների հետ հանդիպմանը նշել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ոչ դիվանագիտական և ոչ էլ այլ ճանապարհով երրորդ երկրների ինքնորոշման մասին հարցեր չի քննարկում, այդ թվում՝ Սիրիայի:
Ավելի վաղ «Ալ-Հայաթ»-ը հայտնել էր, թե Սիրիայի նախագահաը Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում կհեռանա իր պաշտոնից և կտեղափոխվի այլ երկիր: