Թեհրանը և Մոսկվան պայմանավորվել են 2 նոր ատոմակայաններ կառուցելու շուրջ
                        Իրանի և Ռուսաստանի Դաշնության միջև նախնական համաձայնություն է ձեռք բերվել Իրանում 2 նոր ատոմակայանների կառուցման շուրջ: Այս մասին հայտնել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:
Վերջինս պազրաբանել է, որ Թեհրանում «Ռոսատոմ»-ի հետ ընթացած բանակցությունների ավարտին հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել Մոսկվայի և Թեհրանի միջև միջուկային ոլորտում 1992 թ. համագործակցության ընդլայնման և հետագա զարգացման մասին արձանագրության շուրջ: 
Համաձայնագիրը ստորագրելու են Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Վելայաթին և «Ռոսատոմ»-ի ղեկավար Սերգեյ Կիրիենկոն:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

