Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Մոկվայում բեմում կխաղա նաև Սերգեյ Բեզրուկովը
Հունիսի 1-ին նշվող՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Մոսկվայի Գուբերնսկի թատրոնն իր հանդիսատեսին կներկայացնի Ռոբերտ Սթիվենսոնի «Գանձերի կղզին» արկածային վեպի մոտիվներով ստեղծված բեմադրությունը, որում գլխավոր դերերից մեկը՝ ծովահեն Սիլվերին բեմում կխաղա թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ ժողովրդական արտիստ Սերգեյ Բեզրուկովը:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, Բեզրուկովը նշել է, որ ««Գանձերի կղզին» գիրքը մանկությունից է սիրել և միշտ երազել է ծովահենի խաղալ: