211652_close_icon

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Ավետիք Իսահակյանի գրադարանում հյուրընկալվել են «Հավատ» վատ լսող երեխաների մայրերի հասարակական կազմակերպության շահառու երեխաները

views-count6397 դիտում article-date 21:06 01-06-2017
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումների շրջանակում Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում հյուրընկալվել են «Հավատ» վատ լսող երեխաների մայրերի հասարակական կազմակերպության շահառու երեխաները: Գրադարանում երեխաները նախ շրջել և ծանոթացել են գրադարանային առօրյային ու գրքերի յուրօրինակ աշխարհին, ապա մասնակցել հեքիաթների վերաբերյալ խաղ-մրցույթների, ինչպես նաև դիտել մուտլֆիլմեր: Երեխաների հետ հանդիպմանը ներկա Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը շնորհավորել է փոքրիկներին, շփվել նրանց հետ և առիթն օգտագործելով նշել է, որ այս տարի մայրաքաղաքի գրադարանները համալրվել են բազմաթիվ նոր ու հետաքրքիր մանկական գրականությամբ, այդ թվում` հեքիաթների գրքերով: Արամ Սուքիասյանը նաև ընդգծել է, որ հատուկ հոգածության կարիք ունեցող երեխաներն ու նրանց ընտանիքները մշտապես Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են: Երեխաների ծնողները շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետարանին հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ առանձնահատուկ ուշադրության և հոգածության համար: Միջոցառման ավարտին բոլոր երեխաները Երևանի քաղաքապետարանի կողմից նվերներ են ստացել:

Նմանատիպ նյութեր