211652_close_icon

Այս պահին Չեխիայի կառավարության օրակարգում դրված չէ եվրոյին անցնելու հարցը

views-count502 դիտում article-date 18:13 30-05-2015
Չեխիայի փոխվարչապետ և ֆինանսների նախարար Անդրեյ Բաբիշը, Պրահայում տնտեսական համաժողովի շրջանակներում հայտարարել է, որ ներկա պահին Չեխիայի կառավարության օրակարգում դրված չէ եվրոյին անցնելու հարցը, նաև՝ Հունաստանի հետ Եվրամիության չլուծված խնդիրների պատճառով: Ինչպես տեղեկացնում է «russian.rt.com»-ը, Բաբիշի խոսքով, եվրագոտի մտնելը պարտավորեցնում է 4 տարվա ընթացքում տարբեր ֆոնդերի մոտ 1,86 մլրդ եվրո վճարել և երաշխավորել ևս մոտ 14,6 մլրդ եվրոյի վճարում, ինչը կատարելը բավական բարդ է:

Նմանատիպ նյութեր