ՄԻԵԴ հերթական վճիռն իրականացնելու համար կառավարությունը կհատկացնի 12,2 հազար եվրոյին համարժեք դրամ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն անվերապահորեն կատարելու նպատակով կառավարությունն Արդարադատության նախարարությանը կհատկացնի 12 հազար 200 եվրոյին համարժեք դրամ: Այդ մասին որոշումն ընդգրկված է կառավարության հուլիսի 26-ի նիստի [url=https://www.e-gov.am/sessions/]օրակարգում[/url]:
ՄԻԵԴ-ի «Թեյմուրազյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2018 թվականի մարտի 15-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 12,200 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:
Նշված գործով ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2018 թվականի հունիսի 15-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2018 թվականի սեպտեմբերի 15-ն է: